Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Moderna»-ն ճանաչվել է կորոնավիրուսի դեմ աշխարհի լավագույն պատվաստանյութ

«Moderna»-ն ճանաչվել է կորոնավիրուսի դեմ աշխարհի լավագույն պատվաստանյութ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության «Moderna» տեսակի պատվաստանյութը ճանաչվել է կորոնավիրուսի դեմ աշխարհի լավագույն պատվաստանյութ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Moderna»-ն աշխարհի լավագույն պատվաստանյութ է ճանաչվել Պատվաստանյութերի համաշխարհային կոնգրեսում: Հաղթողի հավակնորդների մեջ են եղել նաև «Pfizer», «Սպուտնիկ V», «AstraZeneca» պատվաստանյութերը:

«Moderna» տեսակի պատվաստանյութը ստեղծել է աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությունը: Պատվաստանյութի օգտագործումը թույլատրված է նաև ԱՄՆ տարածքում: 2020թ. նոյեմբերի 16-ին «Moderna»-ն հայտարարել է կորոնավիրուսի պատվաստանյութի՝ մոտ 95 տոկոս արդյունավետության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]