1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանում մարդկանց վրա հաջողությամբ փորձարկել են կորոնավիրուսի դեմ սեփական մշակման պատվաստանյութը

Իրանում մարդկանց վրա հաջողությամբ փորձարկել են կորոնավիրուսի դեմ սեփական մշակման պատվաստանյութը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը մայիսի 5-ին հայտարարել Է մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ «Ֆախրա» սեփական պատվաստանյութի հաջող փորձարկման մասին, որն անվանվել Է անցյալ տարի զոհված իրանցի ատոմագետ ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի պատվին: Պատրաստուկի թեստավորման համար որպես կամավոր հանդես Է եկել գիտնականի որդին, հաղորդել Է IRNA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մարտ ամսին սկսվել են այդ պատրաստուկի կլինիկական փորձարկումները, որը մշակվել Է Իրանի պաշտպանության նախարարությանը կից հետազոտությունների կենտրոնում, որը գլխավորում Էր Ֆախրիզադեն: Նա սպանվել Է անցյալ տարվա նոյեմբերի 27-ին Թեհրանի նահանգում: Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Ամույիի խոսքով՝ մահափորձը կազմակերպել են Իսրայելի հատուկ ծառայությունները՝ այլ երկրների հետախուզությունների հնարավոր ներգրավմամբ: Իրանում մշակվել են կորոնավիրուսի դեմ մի քանի սեփական պատվաստանյութեր:

Ապրիլի վերջին սկսվել Է COV Iran Barakat պատրաստուկի փորձարկումների երրորդ (եզրափակիչ) փուլը: Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային կենտրոնակայանի գիտական կոմիտեի ղեկավար Մոստաֆա Գանեիի խոսքով՝ այդ պատվաստանյութին կարող Է օգտագործման համար հավանություն տրվել մայիսին, իսկ սեփական մշակման մյուս պատրաստուկներին՝ եւս 2 – 3 ամիս հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]