Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լենա Նազարյանը պատվաստվել է չինական «ԿորոնաՎակ» պատվաստանյութով

Լենա Նազարյանը պատվաստվել է չինական «ԿորոնաՎակ» պատվաստանյութով

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չինական ընկերության «ԿորոնաՎակ»  (CoronaVac) պատվաստանյութով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նազարյանն այս մասին գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Բարեկամներ, այսօր ստացա կորոնավիրուսային հիվանդության դեմ Սինովակ ընկերության «ԿորոնաՎակ»  (CoronaVac) պատվաստանյութի առաջին չափաբաժինը։

«ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան և բարձր տարիքի ռիսկի խմբի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացման համար: Կիրառվում է երկու դեղաչափով` յուրաքանչյուրը 0,5 մլ: Երկրորդ դեղաչափն իրականացվում է առաջին դեղաչափից 28 օր հետո»,- գրել է Նազարյանը:

Ազգային ժողովի նախագահի տեղակալը կոչ է արել քաղաքացիներին պատվաստվել և կանխարգելել COVID-19-ը։

Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավարը տեղեկացրել է, որ «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութը Հայաստանին մայիսի 2-ին տրամադրել է  բարեկամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում (100 000 դեղաչափ՝ 50 000 անձի համար):

18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել COVID-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից: Պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար: Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10:00-16:00:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]