Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գյումրու թիվ 2 պոլիկլինիկան համալրվեց ռենտգեն հետազոտության նոր սարքով  

Գյումրու թիվ 2 պոլիկլինիկան համալրվեց ռենտգեն հետազոտության նոր սարքով

 

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը` Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի միջնորդությամբ, «Գյումրու Ն. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա» ՓԲԸ-ին տրամադրել է շարժական թվային ռենտգեն հետազոտության նոր սարք։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ սարքն արդեն տեղադրվել և գործարկվել է։

«Առողջապահության համակարգը մշտապես կարիք ունի արդիականացման, այդ հարցում, իհարկե, մենք հապաղել ենք անցած տասնամյակների ընթացքում, և հիմա ամեն ինչ արվում է նոր համալրումների համար, քանզի նոր սարքավորումների անհրաժեշտությունն իսկապես զգացվում է: Այս նոր ռենտգեն սարքն էապես կբարելավի առողջության պահպանման առաջնային օղակի աշխատանքը, կիրականացվի բարձրորակ դիագնոստիկա։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել առողջապահության նախարարությանն արագ արձագանքելու համար, վստահ եմ՝ այս աշխատանքները շարունակական բնույթ են կրելու»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հովհաննես Հարությունյանը։

Մարզպետը կարևորել է բուժհաստատությունների ինչպես տեխնիկական հագեցվածության բարձրացումը, այնպես էլ շենքային պայմանների բարելավումը՝ վստահեցնելով, որ ամեն ինչ արվելու է խնդիրների փուլ առ փուլ լուծման համար։

Թիվ 2 պոլիկլինիկայի ռենտգեն հետազոտության հին սարքը 1965 թվականի արտադրության էր, բարոյապես և ֆիզիկապես մաշված, հանգեցնում էր ախտորոշման դժվարությունների։ 27 հազարից ավելի բնակչության սպասարկող հաստատությունը նոր կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման և բուժման նպատակով օրական իրականացնում է մոտ 85-90 ռենտգեն հետազոտություն։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]