Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Մանչեսթեր Սիթի»-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է

 «Մանչեսթեր Սիթի»-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցն անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ին է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթի»-ին սեփական հարկի տակ ընդունել էր Ֆրանսիայի բազմակի չեմպիոն ՊՍԺ-ին: «Քաղաքայիններին» հաջողվեց հանդիպման հաշիվը բացել մեկնարկից 11 րոպե անց: Աչքի ընկավ Մահրեզին: Առաջին կեսում վիճակագրական առավելությունը ՊՍԺ-ի օգտին էր:

Երկրորդ կեսում Գվարդիոլայի գլխավորած թիմն անթերի գործեց 63-րդ րոպեին, երբ գրագետ օգտագործեց հակագրոհի ընթացքում տրված հնարավորությունը և նույն Մահրեզին դարձավ դուբլի հեղինակ: Հանդիպման 68-րդ րոպեին ՊՍԺ-ն մնաց 10 ֆուտբոլիսոտվ, քանի որ կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ Անխել դի Մարիան:

«Մանչեսթեր Սիթի»-ին հաղթեց ՊՍԺ-ին 2:0 հաշվով (երկու խաղերի ընդհանուր 4:1 հաշվով) և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի մյուս խաղում կմրցեն «Չելսի»-ն և «Ռեալ»-ը: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի`1:1: Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]