Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Մայիս

ՊՆ ռազմական ոստիկանության անձնակազմը մասնակցել է թրաֆիքինգի թեմայով դասընթացի

ՊՆ ռազմական ոստիկանության անձնակազմը մասնակցել է թրաֆիքինգի թեմայով 
դասընթացի

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում 2020-2022թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման Ազգային ծրագրով նախատեսված գործողությունների ծրագրի շրջանակներում, ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նախաձեռնությամբ ՊՆ ռազմական ոստիկանության անձնակազմի համար մայիսի 4-ին անցկացվել է սեմինար-դասընթաց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարդկանց թրաֆիքինգի, աշխա­տանքային շահագործման, հարկադիր աշխատանքի առանձնահատ­կությունների և օրենսդրության վերա­բերյալ դասընթացը վարել է ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ, թրաֆիքինգի հարցերով միջազգային և ազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր Դավիթ Թումասյանը:

Ըստ աղբյուրի՝ դասընթացի անցկացման նպատակն էր մարդկանց թրաֆիքինգի, շահագործման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վերաբերյալ անձնակազմի իրազեկվածության բարձրացումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև զինված ուժերում հարկադիր աշխատանքի ռիսկերի, դրանց առնչվող դեպքերի և իրավիճակների, պատճառահետևանքային կապի բացահայտման, ինչպես նաև կանխարգելիչ գործողությունների իրականացման հարցեր:  








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ