Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Եղիսաբեթ Երկրորդի Bentley-ն վաճառվել է 180 հազար ֆունտ ստեռլինգով

Եղիսաբեթ Երկրորդի Bentley-ն վաճառվել է 180 հազար ֆունտ ստեռլինգով

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին պատկանող Bentley Mulsanne ավտոմեքենան Անգլիայում վաճառվել է 179,9 հազար ֆունտ ստեռլինգով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է Լոնդոնին մոտակա Գիլֆորդ քաղաքում գտնվող ավտոմեքենաների Bramley սրահի ներկայացուցիչը:

«Կարող եմ հաստատել, որ Bentley Mulsanne-ը վաճառվել է արտերկրից կոլեկցիոների՝ հայտարարված գնով: Այն կազմել է 179 հազար 850 ֆունտ ստեռլինգ»,- ասել է գործակալության զրուցակիցը:  

Մուգ կանաչ գույքի ավտոմեքենան, որն ունի 6,7 լիտր ծավալ, թողարկվել է հատուկ թագուհու համար: Ինչպես նշվում է ավտոսրահի կայքում, ավտոմեքենան օգտագործվել է երկու տարի, իսկ նրա վազքը կազմել է 9 հազար 978 կմ:    

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]