Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լեհ արվեստագետների տպագրական աշխատանքները կներկայացվեն «Այլազանություն» ցուցահանդեսում

Լեհ արվեստագետների տպագրական աշխատանքները կներկայացվեն 
«Այլազանություն» ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ին ընդառաջ Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում մայիսի 15-ից հուլիսի 5-ը կգործի «Այլազանություն» խորագրով ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն գեղարվեստական տպագրության ոլորտում ստեղծագործող լեհ արվեստագետների տպագրական աշխատանքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Այլազանություն» ցուցահանդեսի գլխավոր նպատակը Հայաստանում գեղարվեստական տպագրության ոլորտի խթանումն է։ Այն հնարավորություն կտա հայ հանդիսատեսին ներկայացնել այսօր գեղարվեստական տպագրության միջազգային դաշտում գործող արվեստագետներին և կիրառվող տարատեսակ տեխնիկաների հնարավորություններին։

«Այլազանություն» ցուցահանդեսին 59 (85 թերթ) աշխատանքով կմասնակցի 40 լեհ արվեստագետ՝ ինչպես Կրակովի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորներ, այնպես էլ՝ ուսանողներ ու շրջանավարտներ։

Աշխատանքները կատարված են գեղարվեստական տպագրության տարատեսակ տեխնիկաներով` վիմատպություն, լինոփորագրություն, խորատիպ տպագրություն, թվային տպագրություն, մետաքսագրություն, պիգմենտային տպագրություն, մենատիպ և խառը տեխնիկա։

Նախագիծն իրականացվում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ, Կրակովի Յան Մատեյկոյի անվան գեղարվեստի ակադեմիայի և Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]