Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մոուրինյոն կգլխավորի «Ռոմա»-ն

Մոուրինյոն կգլխավորի «Ռոմա»-ն

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչը կլինի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ռոմա»-ի պայմանագիրը Մոուրինյոյի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Պորտուգալացի մասնագետը «Ռոմա»-ն կգլխավորի մրցաշրջանի ավարտին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մրցաշրջանի ավարտին կհեռանա ներկայիս ակումբից: Ֆոնսեկան «Ռոմա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց 2019 թվականի հունիսին և ուներ 2+1 ձևաչափով պայմանագիր:

Ապրիլի 19-ին պարզ էր դարձել, որ Անգլիական «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբը հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Մոուրինյոն «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր մեկուկես տարի առաջ: Նախորդ մրցաշրջանում «Տոտենհեմը» Պրեմիեր լիգայում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

Մոուրինյոն ֆուտբոլային կարիերան սկսել է  որպես խաղացող, սակայն, լուրջ հաջողություններ չունենալով, շարունակել որպես մարզիչ։ 1990-ականների սկզբին, որպես մարզչի օգնական հաջող աշխատելուց հետո, նա դարձել է Բոբի Ռոբսոնի թարգմանիչը, նրա հետ նա՝ աշխատել պորտուգալական «Սպորտինգ դե Պորտուգալ»  և «Պորտու»  ակումբներում մինչև իսպանական «Բարսելոնա» տեղափոխվելը։ Նա Կատալոնիայում  է մնացել նաև Բոբի Ռոբսոնի տեղափոխվելուց հետո և աշխատել հայտնի մարզիչ Լուի Վան Գալի հետ։

Մոուրինյոն մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է նաև «Պորտու»-ում, «Չելսի»-ում, «Ինտեր»-ում, «Ռեալ»-ում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]