1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

 Թուրքիայում խստացնում են լոքդաունը

 Թուրքիայում խստացնում են լոքդաունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունները մայիսի 7-ից լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն COVID-19-ի տարածումը թույլ չտալու համար: Այդ մասին հաղորդել են երկրի ՆԳ նախարարությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախարարության կարգադրության համաձայն, խանութներում (ներառյալ ցանցայինները եւ սուպերմարկետները) կարգելվի վաճառել ցանկացած ապրանք, որոնք չեն մտնում առաջին անհրաժեշտության ապրանքների ցուցակի մեջ:

Այսպես, ալկոհոլի վաճառքի գծով ավելի վաղ հայտարարված սահմանափակումներին ավելանում Է վաճառքների արգելքը Էլեկտրոնիկայի, խաղալիքների, գրասենյակային ապրանքների, հագուստի եւ աքսեսուարների, տեքստիլի, ավտոմոբիլային աքսեսուարների, այգեգործական պարագաների, ապակուց պատրաստված ապրանքների խանութներում:

Միեւնույն ժամանակ մայիսի 7-ից խանութներում, բացի սոցիալական նշանակության ապրանքներից եւ մաքրող միջոցներից, կարելի կլինի ձեռք բերել կեր՝ կենդանիների համար եւ կոսմետիկա (բացառությամբ օծանելիքի եւ բնակչության դիմահարդարման միջոցների) Ապրիլի վերջին Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ լոքդաունի ժամանակ սրճարանները եւ ռեստորանները աշխատելու են միայն առաքմամբ, ցանցային սուպերմարկետները չեն աշխատելու կիրակի օրերին:

Փակվելու են գրասենյակներն ու ձեռնարկությունները, բացառույըամբ այն ընկերությունների, որնց կթույլատրի աշխատել ներքին գործերի նախարարությունը: Նաեւ արգելվելու են ուղեւորությունները տարածաշրջանների միջեւ, արտակարգ դեպքերի համար հարկավոր կլինի ստանալ հատուկ թույլտվություն: Ռուսաստանը Թուրքիայի հետ ավիահաղորդչակցությունը ապրիլի 15-ից մինչեւ հունիսի 1-ը դադարեցրել Է այդ երկրում COVID-19-ի հետ կապված իրադրության պատճառով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]