Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունիս

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա դիրիժոր Վիկտորիա Դոբրովոլսկայայի ղեկավարությամբ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա դիրիժոր Վիկտորիա 
Դոբրովոլսկայայի ղեկավարությամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախումբը մայիսի 7-ին հանդես կգա դիրիժոր Վիկտորիա Դոբրովոլսկայայի (ՌԴ) ղեկավարությամբ համերգով, որը տեղի կունենա մայիսի 7-ին  Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:  Որպես մենակատար ելույթ կունենա ջութակահար Ելիզավետա Գլազունովան (ՌԴ):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կհնչեն Վ. Ա. Մոցարտի, Պ. Ի. Չայկովսկու, Դ. Դ. Շոստակովիչի ստեղծագործությունները:

Դիրիժոր Վիկտորիա Դոբրովոլսկայան Համառուսաստանյան երաժշտական մրցույթի դափնեկիր է (Մոսկվա, 2015): 2011 թվականից ղեկավարել է տարբեր նվագախմբեր և երգչախմբեր, այդ թվում` Կարելիայի Հանրապետության երաժշտական թատրոնում կայացած օպերային գալա-համերգները, Սանկտ Պետերբուրգի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգների շարքը, Ջ. Ռոսինիի «Մոխրոտը» օպերայի նախապատրաստությանը Պեզարոյի Ռոսինիի կոնսերվատորիայում (Իտալիա) և այլն: 2011-ին Հարավային Կորեայի Դեջոն երաժշտական քոլեջում աշխատել է որպես երգչախմբի և նվագախմբի դիրիժոր: 2013 թվականից Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ստուդիայի երգչախմբի ղեկավարն է: 2017-ի նոյեմբերից Հարբինի (Չինաստան) կոնսերվատորիայի միջազգային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Նվագախմբի հետ համերգներով շրջագայել է Չինաստանի տարբեր քաղաքներում և  ձայնագրություններ իրականացրել Պեկինի կենտրոնական հեռուստատեսության համար:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ