Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Մայիս

Վաճառքի կհանվի Աշոտ Աղաբաբյանի «Գաղտնիքների տիրակալը» վեպը

Վաճառքի կհանվի Աշոտ Աղաբաբյանի «Գաղտնիքների տիրակալը» վեպը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող Աշոտ Աղաբաբյանի «Գաղտնիքների տիրակալը» վեպը վաճառքի կհանվի մայիսի 6-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Գաղտնիքների տիրակալը» վեպում առաջին անգամ ներկայացված է 20-րդ դարի ԽՍՀՄ պետանվտանգության լեգենդար հետախույզ, գեներալ-մայոր Իվան (Հովհաննես) Աղայանցի կյանքի ոդիսականը, որի մասին արգելված էր գրել շուրջ 80 տարի:

Գիրքը վաճառքի կհանվի ժամը 13:00-ից, «Բուկինիստ» գրախանութի գլխամասային գրախանութում (Մաշտոցի պող.): Միայն 13:00-19:00-ն գիրքը հնարավոր է ձեռք բերել 20% զեղչով, նաև հեղինակի մակագրությամբ: Այդ ժամերին հեղինակը կլինի գրախանութում:

Աշոտ Աղաբաբյանը ընթերցողին հայտնի է «Ռեզիդենտը», «Մենակը», «Թակարդ» բեսթսելլերներով, որոնք վերահրատարակվել են 8 անգամ, թարգմանվել ռուսերեն, անգլերեն և պարսկերեն:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ