1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ճապոնիայում բացառիկ պայծառ ընկնող աստղ են նկատել

Ճապոնիայում բացառիկ պայծառ ընկնող աստղ են նկատել

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլիդ կամ բացառիկ պայծառությամբ ընկնող աստղ Է գրանցվել Ճապոնիայի հարավ-արեւմուտքում: Այդ մասին հաղորդել Է NHK հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հսկայական լույս արձակող գնդի, որը ճեղքել Է մութ երկինքը, բազմաթիվ տեսագրությունները հրապարակվել են սոցիալական ցանցերի ճապոնացի օգտատերերի կողմից: Բացի այդ, բոլիդի ընկնելը գրանցել են NHK հեռուստաալիքի խցիկները, որոնք տեղադրվել են Ֆուկուոկա եւ Նագասակի պրեֆեկտուրաներում: Բոլիդի ընկնելը գրանցվել Է մայիսի 3-ին ժամը մոտավորապես 20:00-ին (Երեւանի ժամանակով 15:00-ին): Անցած անգամ Ճապոնիայում նման պայծառությամբ ընկնող աստղ են նկատել անցյալ տարվա նոյեմբերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]