1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կդադարեցվի Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերի և Ջրաբեր գյուղի գազամատակարարումը

Կդադարեցվի Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերի և Ջրաբեր գյուղի 
գազամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող ցանցին գազատարի ներմիացման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 5-ին ժամը 09:00-ից մինչև մայիսի 6-ը ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ միկրոշրջանների և Ջրաբեր գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]