Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աֆղանստանում հեղեղումները 13 մարդու կյանք են խլել. Tolo News

Աֆղանստանում հեղեղումները 13 մարդու կյանք են խլել. Tolo News

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի հյուսիս-արեւմուտքի Հերաթի նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումներից տասներեք մարդ Է զոհվել: Այդ մասին հաղորդել Է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նահանգի ղեկավարի ներկայացուցչի տվյալներով, զոհվածների թվում կա չորս կին եւ մեկ երեխա: Լուրջ վնաս Է հասցվել գյուղատնտեսական հանդակներին, սատկել Է տասը գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Տեղատարափները, որոնք հեղեղումներ են առաջացրել, նահանգում շարունակվում են արդեն երկու օր: Ավելի վաղ տեղական Ariana News հեռուստաալիքը երեք զոհվածների մասին Էր հաղորդել Աֆղանստանի հյուսիս-արեւելքի Սամանղանի նահանգում հանկարծակի սկսված վարարումների պատճառով: Նշվել Է, որ իշխանությունները նախազգուշացրել Էին երկրի մի շարք նահանգներում հնարավոր անձրեւների եւ հեղեղումների մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]