Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բիլ եւ Մելինդա Գեյթսերը որոշել են բաժանվել 27 տարվա ամուսնությունից հետո

Բիլ եւ Մելինդա Գեյթսերը որոշել են բաժանվել 27 տարվա ամուսնությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը եւ նրա կինը՝ Մելինդա Գեյթսը, ապահարզանի մասին են հայտարարել 27 տարվա ամուսնությունից հետո: Այդ մասին նրանք հայտնել են միանման թվիթներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երկար խորհրդածություններից եւ մեր հարաբերությունների վրա լուրջ աշխատելուց հետո մենք որոշել ենք վերջ դնել մեր ամուսնությանը: Այս 27 տարվա ընթացքում մենք դաստիարակել ենք արտակարգ երեխաներ եւ ստեղծել հիմնադրամ, որն աշխատում Է ամբողջ աշխարհում, որպեսզի բոլոր մարդկանց հնարավորություն տա վարելու առողջ եւ արդյունավետ կյանք»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Զույգը նշել Է, որ համատեղ աշխատանքը կշարունակեն իրենց կողմից հիմնված բարեգործական Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամում: MarketWatch-ը հիշեցնում Է, որ զույգը ծանոթացել Է 1987 թվականին, երբ Մելինդան սկել Է Microsoft-ում աշխատել որպես արտադրանքի գծով մենեջեր: Նրանք ամուսնացել են 1994 թվականին Հավայան կղզիներում: Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են երեք զավակ՝ Ջենիֆեր Կատարին Գեյթսը, Ռորի Ջոն Գեյթսը եւ Ֆիբի Ադել Գեյթսը:

2000 թվականին ամուսինները հիմնել են Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամը, որն զբաղվում Է գլոբալ առողջապահության զարգացմամբ, չքավորության եւ սովի դեմ պայքարով, ԱՄՆ-ի կրթությանն աջակցելով: Բացի Բիլ եւ Մելինդա Գեյթսերից, Հիմնադրամի հոգաբարձու Է հանդիսանում ամերիկացի ձեռնարկատեր եւ ներդրող Ուորեն Բաֆեթը: Նվիրատվությունների գումարը կազմում Է մոտավորապես 50 միլիարդ դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]