Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեկնարկեց «ՖԻՖԱ-ի հիմնադրամի Ճամբար - Հայաստան 2021» ծրագիրը  

Մեկնարկեց «ՖԻՖԱ-ի հիմնադրամի Ճամբար - Հայաստան 2021» ծրագիրը

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի հիմնադրամի համատեղ «ՖԻՖԱ-ի հիմնադրամի Ճամբար - Հայաստան 2021» ծրագիրը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանը ՖԻՖԱ-ի հիմնադրամի կողմից ընտրվել է որպես ծրագիրն իրականացնող առաջին երկիր։ Ծրագրի շրջանակներում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կանցկացվի մեկշաբաթյա ճամբար անապահով ընտանիքների, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող երեխաների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և Արցախից տեղահանված ընտանիքների՝ նախապես ընտրված 12-14 տարեկան 100 երեխաների համար։

 Ծրագրի առաջին օրը մասնակից երեխաները ժամանեցին ՀՖՖ տեխնիկական կենտրոն, անցան բուժզննում և ստացան «ՖԻՖԱ հիմնադրամի» կողմից տրամադրած համազգեստներն ու նվերները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]