Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արցախի բոլոր շրջկենտրոններում ու գյուղերի ընդգրկմամբ կներդրվի սոցիալական ծառայությունների համակարգ 

Արցախի բոլոր շրջկենտրոններում ու գյուղերի ընդգրկմամբ կներդրվի սոցիալական 
ծառայությունների համակարգ 

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում մայիսից աշխատանքի կանցնեն Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնի 17 մասնագետներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը:

«Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ՝ Արցախում ներկայումս պատրաստվում են 25 սոցիալական աշխատողներ: Բացի այդ, հունիսից կմեկնարկի 50 սոցիալական աշխատողների ուսուցումը՝ գյուղերում  աշխատելու համար»,-մանրամասնեց Անտոնյանը՝ հավելելով, որ Ստեփանակերտում և շրջկենտրոններում կստեղծվեն սոցիալ-հոգեբանական ծառայություններ, որպեսզի այդ ծառայությունները մոտ լինեն մարդկանց:  

Խոսելով սոցիալ-հոգեբանական ծառայությունների տեսակներից, Անտոնյանը կարևորեց հետպատերազմական Արցախում դրանց անհրաժեշտությունը՝ մարդկանց հոգեբանական վերականգնման և նախաձեռնողականության խթանման առումով:

«Սոցիալ-հոգեբանական ծառայությունները ներառում են առաջինը՝ տեղեկատվության տրամադրում, փոխանցում և աջակցություն բնակչությանը, որպեսզի նրանք կարողանան ձեռք բերել իրենց սոցիալական իրավունքներն ու երաշխիքները: Երկրորդը՝ կոնսուլտացիոն հանդիպումներ, թերապևտիկ ու  ադվոկատիվ աշխատանք»,-նշեց Հայաստանի սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի ղեկավարը՝ մանրամասնելով, որ սոցիալական աշխատողներն իրենց աշխատանքի շրջանակներում կապող օղակ են հանդիսանալու  բնակչության  ու պետության միջև:

«Եթե մենք տեսնում ենք, որ  կառավարության ընդունած որևէ որոշում պետական երաշխիքներից դուրս է թողնում որոշակի թվով մարդկանց, որոնց հետ մենք աշխատում ենք, ապա կառավարությանը ներկայացնելու ենք, որ այդ որոշումը փոփոխության ենթակա է»,-ասաց Անտոնյանը:

Անդրադառնալով սոցիալական ծառայությունների ներդրման երկարաժամկետ ծրագրերին՝ նա տեղեկացրեց, որ բացի սոցիալ-հոգեբանական ծառայությունների շրջանային 4 կառույցներից, նախատեսում են մասնագետներ ունենալ Արցախի բոլոր՝ 110 համայքներում: 

Անտոնյանի խոսքով՝ սոցիալական աշխատողների աշխատավարձն առայժմ տրամադրելու է Արցախի կառավարությունը, սակայն փնտրվում են նաև այլ հնարավորություններ:  

Նրա հաղորդմամբ՝  սոցաշխատողների պատրաստմանը զուգահեռ՝ Արցախի կառավարությունը սկսելու է  հաստիքների և ծառայությունների ստեղծման գործընթացը: Տարեվերջին նախատեսվում է Արցախի պետական համալսարանում մագիստրոսական ծրագրի ստեղծման գործընթացը մասնագետների պատրաստման գործընթացը շարունակական դարձնելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]