Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ 
անգամ չձվադրած մանրաձկներ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեւանի փողոցներում ազատ վաճառվում են սիգի մանրաձկներ, ինչն արգելված է։ Սիգի որսն արգելված չէ, արգելված է այն չափը, որն այսօր մենք կարողանում ենք ազատ գնել նույն այդ փողոցներից՝ հակասանիտարական պայմաններում։ Հիգիենայի խնդիրները այս պահին թողնենք մի կողմ, անդրադառնանք բուն թեմային՝ մանրաձկների անթույլատրելի չափերին: Քանի որ դրանք որսալով՝ վտանգում ենք եւ՛ Սեւանի, եւ՛ ձկնաշխարհի պաշարները:

Սեւանի էկոհամակարգի պահպանությունը օրախնդիր է մեզ համար։ Եվ սա մշտապես ասել ենք: Շեշտել ենք նաեւ, որ այդ էկոհամակարգը պահպանելու համար կարեւոր է նաեւ ձկնաշխարհի պահպանությունը։ Սեւանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության կարգ կա, որ լրամշակվել է։

Նախկին կարգի համաձայն ձկնորսության համար թույլատրելի քաշ էր սահմանվել ոչ պակաս, քան 500 գրամը։ Լրամշակված կարգի համաձայն՝ թույլատրվեց առնվազն 400 գրամանոց սիգ որսալ՝ նախկին 500 գրամի փոխարեն:

Եվ սիգի նախկին չափի՝ 500 գրամի եւ ներկայիս չափի՝ 400 գրամի դեպքում Երեւանի փողոցներում վաճառվում են 400 գրամից էլ պակաս մանրաձկներ: Փաստն այնքան ակնհայտ է ու բոլորին տեսանելի, որ ապացուցման կարիք չունի: Այլ կերպ՝ սրանք այն մանրաձկներն են, որ նույնիսկ մեկ անգամ չեն ձվադրել:

Մեր մտահոգությունը կ. գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն էլ է «կիսում»…»:

                               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]