Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Լուծումներ գտնելն օրվա հրամայական է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Լուծումներ գտնելն օրվա հրամայական է

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժամանակակից հանրային կյանքը հնարավոր չէ պատկերացնել առանց մեքենաների։ Տրանսպորտային միջոցների շնորհիվ մեր առօրյան դարձել է ավելի հարմարավետ, իսկ արագությունը թույլ է տալիս մեզ ճանապարհորդել եւ հասցնել անել նախկինում անհնարինը։ Այնուամենայնիվ, ամեն տարի ճանապարհատրանսպորտային վթարները մեծաթիվ զոհերի եւ վնասվածքների պատճառ են դառնում, այսինքն՝ մարդու եւ մեքենայի մրցակցության արդյունքում երբեմն հաղթում է մետաղը։

Այս կիրակին բացառություն չէր, սակայն մի զգացողություն է այդ բոթը կարդալ լուրերի բաժնում եւ բոլորովին այլ ապրումներ, երբ տեսնում ես ողբերգական վթարի հետեւանքը։ Բարեկամության էստակադայի սկզբնամասում՝ Կասյան 1 հասցեի դիմաց ավտոբուսը վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Էթիկան թույլ չի տալիս նկարագրել այն պատկերը, որի ականատեսը եղանք։ Դա ողբերգություն է ոչ միայն այդ մարդու եւ նրա ընտանիքի համար, այլեւ վթարի մյուս կողմի՝ վարորդի, եւ ծանր տեսարան ականատեսների համար։

Եթե կրկին անդրադառնանք Բարեկամության հատվածին, ապա ցանկալի կլիներ որպես լուծում այս հատվածում տեղադրել այնպիսի բարձրության արգելաձողեր, որպեսզի հետիոտները, ցանկության դեպքում անգամ, հնարավորություն չունենան անցնել դրանք։ Նման փորձ մենք ունենք, բայց կամ բարձրությունը, կամ վերահսկումը բավարար չէ, եւ հետիոտները հաճախ շրջանցում են դրանք՝ վտանգի ենթարկելով առաջին հերթին իրենց կյանքը»:

                               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]