Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հունիս

Փաշինյանը չբացահայտեց, թե որ պատվաստանյութով է պատվաստվել

Փաշինյանը չբացահայտեց, թե որ պատվաստանյութով է պատվաստվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չբացահայտեց, թե որ պատվաստանյութով է պատվաստվել կորոնավիրուսի դեմ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը նշեց Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում, պատասխանելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:

«Ես չեմ ասի այն պատվաստանյութի անունը, որով պատվաստվել եմ: Միայն կասեմ, որ մեր փոխվարչապետերից մեկը պատվաստվել է «AstraZeneca»-ով, մյուս փոխվարչապետը կպատվաստվի «Sputnik V»-ով: Հուսով եմ, որ Ազգային ժողովի նախագահությունից որևէ մեկը կպատվաստվի չինական պատվաստանյութով, որն ունենք»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ Հայաստանում գտնվող բոլոր պատվաստանյութերը լավն են:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանը մայիսի 3-ին պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Ավելի վաղ կորոնավիրուսի դեմ պատվաստվել էր նաև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ «AstraZeneca» պատվաստանյութով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ