Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Լայնածավալ պատվաստումներ սկսելու հնարավորություն կա. Փաշինյանը պատգամավորներին կոչ արեց պատվաստվել

Լայնածավալ պատվաստումներ սկսելու հնարավորություն կա. Փաշինյանը 
պատգամավորներին կոչ արեց պատվաստվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանրային գործիչներին, պատգամավորներին կոչ է անում պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ սեփական օրինակով ի ցույց դնելով պատվաստման կարևորությունը, նշելով, որ ինքն ու կինն արդեն պատվաստվել են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման իր ելույթում: 

«Ուզում եմ բոլորին կոչ անել անպայման պատվաստվել: ԱԺ պատգամավորներին էլ եմ խնդրում, որ պատվաստվեն, ընդ որում լուսաբանեն այդ պատվաստման փաստը: Հիմա աշխարհում կա լայն քննարկում, և մեծ հավանականություն, որ 2021-ի երկրորդ կեսից կորոնավիրուսի դեմ չպատվաստված  քաղաքացիների համար ճամփորդելու սահմանափակումներ կարող են մտցվել: Հիմա քննարկվում է այդ հարցը, որոշում կկայացվի, թե ոչ, այս պահին դժվար է ասել, բայց մենք պետք է տեղյակ լինենք սրան»,- ասաց Փաշինյանը

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը հիմա ունի ձեռք բերած պատվաստանյութի բավականին մեծ պաշար՝ ընդ որում տարբեր տեսակի պատվատանյութերի: «Եվ հիմա մենք հնարավորություն ունենք սկսել լայնածավալ պատվաստումները: Ընդ որում, մենք հիմա թվերի անկման փուլում ենք, և եթե պատվաստումը ճիշտ կազմակերպենք, կարող ենք արագ տեմպերով հաղթահարել համաճարակը»,- ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ միջազային զբոսաշրջային գործակալությունների համար որպես ուղղություն ակտիվացնելու համար շատ կարևոր չափանիշ է, թե տրված երկրում պատվաստումների ինչ մակարդակ է արձանագրվել: Ըստ նրա՝ եթե Հայաստանում պատվաստումների ցիկլը ճիշտ կազմակերպվի, հնարավոր է վերադարձնել 2019-ի ծավալները: Փաշինյանը շատ կարևորեց, որ հյուրանոցները, հանրային սննդի օբյեկտները, սպասարկման ոլորտի ընկերությունները կազմակերպում են իրենց աշխատողների պատվաստման գործընթացը:

«Այսօր առավոտյան մենք առողջապահության նախարարի հետ քննարկում էինք, որ գուցե ինչ-որ պետական տարբերանշան թողարկվի, այն ձեռնարկությունների համար, որտեղ աշխատողների 70  և ավելի տոկոսը պատվաստված են, նշվի, որ այդ ընկերություններում գտնվելը, նրանց ծառայություններից օգտելը համեմատաբար կամ ընդհանուր առմամբ անվտանգ է»,- ասաց Փաշինյանն ու կոչ արեց չտրվել պատվաստանյութերի հետ կապված շահարկումներին:

Նա հանրային լիդերներին կոչ արեց սեփական օրինակով ի ցույց դնել պրոցեսի կարևորությունը:

Երևանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները մեկնարկել են ապրիլի 13-ից, մարզերում՝ ապրիլի 14-ից: Ապրիլի 26-ին Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 14 000 անձի համար (առաջին բաղադրիչը): 

Մարտի 28-ին «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով Հայաստան էր ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 000 դեղաչափ: Իսկ  ապրիլի 8-ին ներկրվել էր «Sputnik-V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ` 7500 անձի համար։  Չինաստանի կառավարության աջակցությամբ մայիսի 1-ի գիշերը Հայաստան է ներկրվել նաև Չինաստանի կառավարության կողմից ՀՀ-ին որպես նվիրավտվություն տրամադրված կորոնավիրուսի դեմ չինական Sinovac ընկերության CoronaVac պատվաստանյութը:

COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում ռիսկի խմբում գտնվող անձանց համար` շաբաթվա բոլոր օրերին։

ՀՀ-ում ինչպես բոլոր, այնպես էլ COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացվում են միայն կամավորության սկզբունքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]