1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքել է «Ժառանգություն»-ը լքելու մասին Նարինե Դիլբարյանի հայտարարությանը

Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքել է «Ժառանգություն»-ը լքելու մասին Նարինե 
Դիլբարյանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքել է Նարինե Դիլբարյանի՝ կուսակցությունը լքելու մասին հայտարարությանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը. 

«Ափսոսանքով իմացանք Նարինե Դիլբարյանի հրաժարականի մասին:

Շնորհակալություն հայտնելով նրա բարձր ծառայության համար՝ իր արտահայտած արդարացումները թողնում ենք իր խղճին: Դրանք առավելաբար անձնական են եւ՝ նախընտրական: Հաջողություն ենք մաղթում:

«Ժառանգության» կարգին համապատասխան, ինչպես վարչության նախագահի «ռոտացիան» հասավ տիկին Դիլբարյանին, մինչեւ հաջորդ համագումար ժամանակավոր նախագահությունը կվերադառնա առաջին նախագահ Անդրանիկ Գրիգորյանին:

Ընտրությունների մասով «Ժառանգությունը» կտեղեկացնի: Կամ դրանք կլինեն իրավակարգ, կամ չեն լինի: Ի՞նչ տարբերություն»:

Նարինե Դիլբարյանը «Ժառանգություն» կուսակցության ղեկավար էր ընտրվել 2020 թվականի մայիսի 15-ին: 2021 թվականի մայիսի 3-ին Դիլբարյանը հայտնել է կուսակցությունը լքելու որոշման մասին: 

«Իրադարձությունների սրընթաց զարգացումը հանգեցնում է ճշմարտության, բարդ քայլ կատարվեց, արտակարգ իրավիճակը բացահայտում է համակարգի խնդիրները, որոշում կայացրի հեռանալու «Ժառանգությունից», դադարեցնում եմ իմ անդամակցությունը բոլոր կարգավիճակներով, բայց հետևում երկու տարի անկեղծ փորձ էր գործելու. պետության համար վճռորոշ պահ է ռազմավարական և մարտավարական տարաձայնությունները ակներև են: Ես «Ժառանգություն» մտել եմ, երբ կուսակցությունը քաղաքական գործընթացներից դուրս էր, ընկած, Րաֆֆի Հովհաննիսյանը դա ընդգծեց, որոշումը գաղափարական էր: Բայց կուսակցությունը գործչի դրսևորման դաշտ պետք է լինի, ոչ թե ընկճման: Ընտրություններին չմասնակցել, մասնակցել, չմասնակցել, միայնակ, բոլորն իրենց դավել են, եկել, հեռացել են, խաբել: Քայլողը կարող է սխալվել, ոչինչ չանողը ի սկզբանե սխալվում է: Ընտիր գործընկերներ եմ ձեռք բերել, շնորհակալ եմ: Առաջ Աստված»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Դիլբարյանը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]