Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սոնա Ռուբենյանն ու Արամ Mp3-ն հանդես են եկել զուգերգով

Սոնա Ռուբենյանն ու Արամ Mp3-ն հանդես են եկել զուգերգով

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոնա Ռուբենյանը և Արամ Mp3-ն երաժշտասերներին են ներկայացրել «Սիրո նվեր» երգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության հեղինակները Կարեն Համբարձումյանն ու Սևակ Մելքոնյանն են, որոնք նաև գործիքավորումն են իրականացրել, բառերը գրել է Ավետ Բարսեղյանը:

Սոնա Ռուբենյանն առաջին անգամ բեմ է բարձրացել հինգ տարեկանում «Կռունկ» մրցույթի շրջանակում։ Այդ ժամանակ Սոնան արդեն սովորում էր Երգի պետական թատրոնի վոկալ բաժնում: 2012 թվականին Սոնան, մասնակցելով «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանին, դառնում է մրցույթի հաղթող։

2017 թվականից դերասան, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանի հետ կազմել է «Գարիկ Սոնա» խումբը, ներկայացրել  հայկական հին ու նոր երգերի վերամշակված տարբերակները, հանդես եկել մի շարք համերգներով:

Արամ Mp3-ն, որը դեռ փոքր հասակից երազել է մեծ բեմերի մասին, ուսանողական տարիներին մասնակցել է «ՈՒՀԱ» հումորային ծրագրի շոուներին։ 2006-ից ընդգրկվել է «32 ատամ» հումորային ակումբում, որտեղ էլ նրա գործընկեր Վահագն Գրիգորյանն Արամին անվանել է Mp3, ինչը դարձել է երգչի բեմական կեղծանունը: 2007-ին Արամը ճանաչվել է «2 աստղ» հեռուստանախագծի հաղթող:

Արամ Mp3-ն տարբեր հեռուստաալիքներով վարել է բազմաթիվ հեռուստաշոուներ, թողարկել մի շարք երգեր, նկարահանել տեսահոլովակներ, որոնք նպաստել են երգչի ճանաչմանը: Նա 2014-ին Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում՝ զբաղեցնելով չորրրդ հորիզոնականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]