Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Նոր գիրք»-12/21. Նոր գրքերի աշխարհ...

«Նոր գիրք»-12/21. Նոր գրքերի աշխարհ...

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ 
Վահան Թոթովենց, «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»

«Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» ինքնակենսագրական վեպը իրավամբ համարվում է Վահան Թոթովենցի գլուխգործոցը: Նուրբ քնարականությամբ ու ինքնատիպ պատումով, գրավիչ հուզականությամբ ու թախծի և տխրության շնչով է գրողը նկարագրում Եղեռնով դաժանորեն սահմանագծվող իր մանկության ու պատանեկության օրերը հայրենի Մեզիրե քաղաքում`հուշերի «ոսկե մակույկից» փրկելով անհետացած ևս մեկ հայկական բնակավայր`իր կոլորիտային ու ինքնատիպ մարդկանցով...

Տեքստը հրատարակվում է ըստ Թոթովենցի «Երկերի ժողովածուի» առաջին հատորի (Երևան, 1988): Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն 
Զարա Բաբայանի, «Կրկին ծնվածները»

Զարա Բաբայանի «Կրկին ծնվածները» վիպակը Ցեղասպանության խորքը մինչև վերջ բացելու հնարավորություն ընձեռող պատմություն է՝ որքան անհավատալի, նույնքան հավատարժան, որքան իրական, նույնքան հրաշալի։ Թարգմանիչ՝ Ներսես Աթաբեկյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն 
Կարեն Բալյան, «Ֆենիքս Դարբինյան» 

Ճարտարապետության տեսաբան, մոդեռնիզմի պատմության մասնագետ, պրոֆեսոր Կարեն Բալյանի գիրքը նվիրված է հայկական մոդեռնիզմի կարևոր դերակատարներից մեկի՝ Ֆենիքս Դարբինյանի (1924-1996) ստեղծագործությանը։ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանի նախագծերով և քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի նախաձեռնությամբ արդիականացվել է Երևանի կենտրոնը, վերակառուցվել՝«Անի» հյուրանոցը, Աբովյան փողոցի՝ Թումանյան և Մոսկովյան փողոցների միջև ընկած հատվածը, Օղակաձև զբոսայգինՄեծ շատրվանով։ Գրքում մանրամասն ներկայացված են վաստակաշատ ճարտարապետի բազմաթիվ այլ կառույցներ ու նախագծեր՝ ժամանակաշրջանի համատեքստում։ Ճարտարապետի անձնական արխիվից մեծաքանակ նյութեր, գծագրեր ու լուսանկարներ տպագրվում են առաջին անգամ։ Թարգմանությունը ռուսերենից՝ Ռուբեն Թարումյանի, թարգմանության խմբագիր՝ Գոհար Գալուստյան, խմբագիր՝ Արմեն Ամիրխանյան: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:


«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]