Հնդկաստան է առաքվել Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակը
16:56, 1 Մայիս 2021
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը մայիսի 1-ին ձեռք է բերել կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Sputnik V-ն երրորդ պատվաստանյութն է, որն օգտագործվելու Է Հնդկաստանի տարածքում: Մինչ այդ Հնդկաստանում պատվաստվել են երկու պատվաստանյութով՝ բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության մշակած Covishield-ով և հնդկական Bharat Biotech ֆիրմայի Covaxin-ով:
Ավելի վաղ Մոսկվայում Հնդկաստանի դեսպանը տեղեկացրել էր, որ մայիսի սկզբից Հնդկաստան է առաքվելու Sputnik V պատվաստանյութի 150-200 հազար դոզա, մինչև ամսվա վերջ՝ գրեթե 3 մլն, իսկ հունիսին՝ 5 մլն դոզա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում