Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Մայիս

Արման Հովհաննիսյանն ու Լարիսա Դոլինան ներկայացել են համատեղ երգով

Արման Հովհաննիսյանն ու Լարիսա Դոլինան ներկայացել են համատեղ երգով

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանն ու ՌԴ ժողովրդական արտիստ Լարիսա Դոլինան երաժշտասերներին են ներկայացրել «Իմ դստրիկ» (Дочка моя) երգի տեսահոլովակը: Այն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակը հրապարակելիս Արման Հովհաննիսյանը գրել է, որ յուրաքանչյուր հոր համար չափազանց կարևոր և հուզիչ է այն օրը, երբ ամուսնացնում է դստերը:

Երգի երաժշտությունը գրել են Կարեն Համբարձումյանն ու Սևակ Մելքոնյանը, որոնք հայտնի են KAREN-SEVAK Production-ով, խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, հոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ