Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ սենատորները Թուրքայի դեմ պատժամիջոցներ կիրառելու օրինագիծ են ներկայացրել

ԱՄՆ սենատորները Թուրքայի դեմ պատժամիջոցներ կիրառելու օրինագիծ են 
ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ դեմոկրատ սենատորներն ապրիլի 30-ին ներկայացրել են օրինագծի, որը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե այդ երկիրը խախտի մարդու իրավունքները:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է օրինագծի հեղինակներից մեկի՝  Էդվարդ Մարկիի գրասենյակը:

Օրինագիծը ուղղված է լինելու Թուրքիայի կառավարության այն պաշտոնատար անձանց դեմ, ովքեր պատասխանատու կլինեն քաղբանտարկյալների և խղճի բանտարկյալների, քաղաքական շարժառիթներից ելնելով՝ լրագրողների ազատազրկման, խոսքի ազատության սահմանափակումների և միջազգայնորեն ընդունված մարդու այլ իրավունքների կոպիտ խախտումների համար:

Էդվարդ Մարկին, ինչպես նաև օրինագծի մյուս համահեղինակներ Ռոն Ուայդենն ու Ջեֆ Մերկլին, կոչ են արել ԱՄՆ պետքարտուղարին աջակցություն ցուցաբերել Թուրքիայի քաղաքացիական հանրությանը՝ հանուն քաղբանտարկյալների ազատ արձակման:  Միաժամանակ, սենատորներն Անկարային հորդորել են քայլեր ձեռնարկել լրագրողների համար վտանգավոր մթնոլորտի վերացման, համացանցում խոսքի ազատությունը ճնշելու դեմ:

Նախաձեռնության հեղինակներն օրինագծով ոչ միայն կոչ են անում ԱՄՆ նախագահին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ համապատասխան միջոցները չձեռնարկելու պարագայում, այլև հորդորում են ԱՄՆ ֆինանսների նախարարությանն առանցքային ֆինանսական ինստիտուտներին հրահանգ ուղարկել՝ հրաժարվելու գրանտներ կամ վարկեր տրամադրելուց թուրքական կառավարությանը:

Դեմոկրատներն արդեն երրորդ անգամ են նման օրինագիծ ներկայացնում Սենատին:  2017-ին և 2019-ին, երբ Սենատում մեծամասնություն էին կազմում Հանրապետականները, օրինագծերն անցկացնել չհաջողվեց: Ներկայում ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում էլ մեծամասնություն են դեմոկրատները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]