Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1978 թ. մայիսի 1-ին մահացել է Արամ Խաչատրյանը՝ հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1945), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1963), ռուսական կոմպոզիտորական դպրոցի եւ հայ դասական երաժշտության ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական:

-1939 թ. մայիսի 1-ին ծնվել է Ռոզի Արմենը (իսկական անունը՝ Ռոզի Խուրշուդի Հովհաննիսյան)՝ ֆրանսահայ երգչուհի։ Երգում է հայերեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն եւ գերմաներեն։ Պարգեւատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:

-Մայիսի 1-ին Հայաստանում նշվում է աշխատանքի օրը։

-1945 թ. մայիսի 1-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի ժամանակ Ռայխստագի վրա խորհրդային զորքերը բարձրացրեցին Հաղթանակի նշանը։

-2004 թ. մայիսի 1-ին Չեխիան, Հունգարիան, Լեհաստանը, Կիպրոսը, Սլովակիան, Սլովենիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան եւ Մալթան մտան Եվրոպական միության կազմի մեջ։ Սա ԵՄ-ի ամենամեծ փոփոխությունն է։

-1707 թ. մայիսի 1-ին Շոտլանդիան եւ Անգլիան միավորվելով՝ ստեղծում են Մեծ Բրիտանիան:

-1786 թ. մայիսի 1-ին Վիեննայում կայանում է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի առաջին ներկայացումը:

-1840 թ. մայիսի 1-ին Անգլիայում առաջին անգամ վաճառքի են հանվում փոստային նամականիշներ:

-1884 թ. մայիսի 1-ին ԱՄՆ-ում եւ Կանադայում կազմակերպվեցին ցույցեր ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա:

 

Հիշարժան փաստեր

-Եթովպացի մարզիկ Աբեբե Բիկիլան ոսկե մեդալակիր է դարձել 1960 թ.՝ անցնելով բոլոր մրցակիցներից առանց կոշիկների:

-Ամերիկացի Ֆրեդ Լորցը որակազրկվել է այն բանից հետո, երբ տարածության մի մասն անցել է մեքենայով, ապա վազել վերջին 4 մղոնը:

-Ամենաերկար մենամարտը տեւել է 11 ժամ:

-ԱՄՆ-ի առաջին օլիմպիական չեմպիոնն ստիպված է եղել հրաժեշտ տալ Հարվարդին:

-1900 թ. ամերիկուհի Մարգարեթ Էբբոթը գոլֆի չեմպիոն է դարձել՝ այդ մասին նույնիսկ տեղյակ չլինելով: Նա եկել է Փարիզ համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու եւ ականատես է եղել գոլֆի մրցույթին: Որոշել է փորձել իր ուժերն ու հաղթել է: Եվ միայն ԱՄՆ վերադարձից հետո է իմացել, որ օլիմպիական ոսկի է շահել:

-Մուհամեդ Ալին տառապում էր ավիաթռիչքների վախով, այդ իսկ պատճառով պարաշյուտ հագավ 1960 թ. Հռոմ՝ Օլիմպիական խաղերին մեկնելիս: Եվ ոսկե մեդալակիր դարձավ:

-Ռումինացի մարմնամարզուհի Նադյա Կոմանեչին 1976 թ. Մոնրեալում ստացավ 10.0 բալ՝ մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ: Պատմության մեջ մտած մարմնամարզուհին ընդամենը 14 տարեկան էր:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]