Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նոր Ղազանչիի հատվածում առաջացած ադրբեջանցիները կրկին վերադարձել են ելման դիրքեր

Նոր Ղազանչիի հատվածում առաջացած ադրբեջանցիները կրկին վերադարձել են ելման 
դիրքեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտակերտի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ առաջացած հակառակորդը հետ է քաշվել ելման դիրքեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը, որը գործընկերոջ հետ այցելել է Նոր Ղազանչի:

«Աշոտ Դանիելյանի հետ այցելեցինք Մարտակերտի շրջանի Կիչան և Նոր Ղազանչի համայնքներ, որտեղ վերջերս հակառակորդի կողմից առաջխաղացում էր նկատվել։ Հանդիպեցինք համայնքների ղեկավարների և գյուղերի բնակիչների հետ։ Բնակչության մեջ որևէ խուճապ չկա, իրավիճակը կայուն է, իսկ հակառակորդը արդեն հետ է քաշվել իր ելման դիրքեր։ Առաջնահերթությունը տալով անվտանգությանը, քայլեր ենք ձեռնարկելու այն ավելի բարձրացնելու համար։ Տեղում նաև արձանագրեցինք գյուղերում առկա տարբեր բնույթի սոցիալական խնդիրներ և համապատասխան լիազոր մարմինների հետ աշխատելու ենք կարճ ժամկետներում առաջացած խնդիրների համար լուծումներ գտնել»,-նշեց պատգամավորը:

Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առուստամյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ ադրբեջանցիները հետ են գնացել ելման դիրքեր: «Ադրբեջանցիները 2 օր առաջ կրկին հետ են գնացել: Այդ տարածքում 101 հեկտար աշնանացան է արված: Այնտեղ են եղել նրանք»,- ասաց Նոր Ղազանչիի համայնքապետը՝ հավելելով, որ գյուղի առօրյան բնականոն է շարունակվում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]