Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

 Լեդի Գագայի շների հինգ առեւանգիչներին ձերբակալել են մահափորձի համար

 Լեդի Գագայի շների հինգ առեւանգիչներին ձերբակալել են մահափորձի համար

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի ոստիկանությունը գտել եւ ձերբակալել Է փոփ-երգչուհի Լեդի Գագայի շների առեւանման եւ երգչուհու օգնականի վրա մահափորձի մեջ կասկածվողներին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների մի աղբյուրի:

Ընթացիկ տարվա փետրվարի քսանհինգին անհայտ անձինք մի քանի անգամ կրակել են Ռայան Ֆիշերի վրա, որն զբոսնելու Էր հանել աստղի ֆրանսիական երեք բուլդոգներին: Դրանից հետո չարագործներն առեւանգել են երկու շներին, երրորդին հաջողվել Է փախչել, հիշեցնում Է Life-ը:

Լեդի Գագայի օգնականը ողջ Է մնացել, նրան տեղափոխել են հիվանդանոց: Ռայան Ֆիշերի մահափորձի գործով մեղադրանքներ են առաջադրվել 18-ամյա Ջեյմս Ջեքսոնին, 27-ամյա Լաֆայեթ Ուեյլիին եւ 19-ամյա Ջեյլին Ուայսթին: Ոստիկանությունը նաեւ այն կարծիքին Է, որ կասկածյալի 40-ամյա հայրը՝ Հարոլդը, եւ 50-ամյա Ջենիֆեր Մաքբրայդը, որը շներին վերադարձրել Է 500 հազար դոլար վարձահատուցման դիմաց, նույնպես մասնակից են հանցագործության կատարմանը:

Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Էր, որ, ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով, Լեդի Գագայի շների որոնումներին միացրել են Հետաքննությունների դաշնային բյուրոյին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]