Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երեք համերգ, շուրջ 10 ստեղծագործություն. մայիսի 4-ին կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը

Երեք համերգ, շուրջ 10 ստեղծագործություն. մայիսի 4-ին կմեկնարկի Հայ 
կոմպոզիտորական արվեստի փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կոմպոզիտորների շուրջ 10 ստեղծագործություն երեք համերգի ընթացքում կհնչի Երևանում մայիսի 4-22-ը կայանալիք Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի շրջանակում:  

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նշեց, որ համերգի ընթացքում հնչելու են 20-րդ դարի և մեր ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Յուրաքանչյուր տարի փառատոնը նվիրվում էր հայ անվանի կոմպոզիտորներից մեկին: 2021 թվականը հոբելյանաշատ տարի է հայ կոմպոզիտորների համար․ 2021թ․լրանում է Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակը, Առնո Բաբաջանյանի, Ադամ Խուդոյանի, Էդվարդ Միրզոյանի 100-ամյակը, Ջոն Տեր-Թադևոսյանի 95-ամյակը և մեր ժամանակակիցներ Միխայիլ Կոկժաևի 75-ամյակը, Երվանդ Երկանյանի 70-ամյակը։ Այս տարվա փառատոնի շրջանակներում անդրադարձ կկատարվի հոբելյանը նշող կոմպոզիտորներին՝ ներկայացնելով նրանց՝ երկար տարիներ չհնչած ստեղծագործությունները: Սարգիս Բալբաբյանի խոսքով՝ այս փառատոնի գլխավոր նպատակն է ձայնագրել, տեսագրել, թվայնացնել, տարածել, հանրահռչակել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ ներառելով նաև ժամանակակիցներին:

«Փառատոնի կարևոր խնդիրներից մեկն էլ նոտաների թվայնացումն է, այն նոտաների, որոնք գտնվում են վատ վիճակում, մաշված են: Թվայնացում ասելով՝ նկատի ունենք ոչ թե պարզապես սկանավորում, այլ բոլոր սիմվոլների մուտքագրումը համակարգաչային ծրագրեր: Համագործակցելով երաժշտագետների հետ՝ ունենում ենք ճիշտ նոտաներ, որոնք հնարավոր է դառնում տարածել՝ տրամադրելով այլ երկրների նվագախմբերին, դիրիժորներին, մենակատարներին»,- ասաց Սարգիս Բալբաբյանը: Նրա խոսքով՝ նախորդ 12 տարիների ընթացքում կարողացել են թվայնացնել հայ կոմպոզիտորների 100-ից ավելի ստեղծագործություններ: Չնայած արված աշխատանքին, ըստ նրա, դեռ շատ անելիք կա, քանի որ ունենք կոմպոզիտորական շատ մեծ ժառանգություն: Շատ ստեղծագործություններ, որոնք իսկապես գեղարվեստական մեծ արժեք են ներկայացնում, դեռ մեծ աշխատանք կա կատարելու, որպեսզի այդ բոլոր նոտաները ձեռագրից հասցվեն թվային մակարդակի:

 Դիրիժոր, դաշնակահար Վահագն Պապյանը ղեկավարելու է առաջին համերգը, որի ժամանակ հնչելու են Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Ջոն Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները:

«Փառատոնը մեծ ու կարևոր դերակատարում ունի երիտասարդ կոմպոզիտորներին տեղ տալու տեսանկյունից: Մենք շատ անելիք ունենք այդ ուղղությամբ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս: Նույնիսկ շատ հայտնի ստեղծագործություններ ունկնդիրը չի ճանաչում սերնդափոխության հետևանքով: Փառատոնն այս առումով մեծագույն դեր է կատարում»,-ասաց  Վահագն Պապյանը: Ինչ վերաբերում է հայկական երաժշտության ճանաչելիությանն աշխարհում, ապա Վահագն Պապյանը նշեց, որ այդ հարցում բավարարված չէ: Նրա խոսքով, այդ ուղղությամբ նախատեսված աշխատանքը ճիշտ կլիներ ինստիտուցիոնալ մակարդակի վրա դրվեր ու լիներ հետևողական: Նա նշեց, որ մի քանի անգամ առիթ ունեցել է հայկական երաժշտության համերգներ կազմակերպել Իսրայելում:

Փառատոնի շրջանակում հրավիրվելիք համերգների ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան ջութակահար Հայկ Կազազյանը և թավջութակահար Արամ Թալալյանը։ Սիմֆոնիկ համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը‚ Ռուբեն Ասատրյանը և Վահագն Պապյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]