Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սահմանային շերտ մուտք գործած անձանց օրենքով կարգելվի օգտագործել ԱԹՍ-ներ, անել տեսալուսանկարահանում

Սահմանային շերտ մուտք գործած անձանց օրենքով կարգելվի օգտագործել ԱԹՍ-ներ, 
անել տեսալուսանկարահանում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, պետական սահմանի սահմանային շերտ մուտք գործած անձանց արգելվում է ԱԹՍ, տեսալուսանկարահանում անել, իսկ սահմանային շերտ մուտք գործելու կարգը խախտելու տուգանքի չափն էլ բարձրացվում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովի նստում ներկայացրեց  ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը:

«ՀՀ պետական սահմանի սահմանային շետում նկարահանումների արդյունքում կարող են բացահայտվել ՀՀ պետական սահմանի պահպանության հնարավոր խոցելի տեղերը: Բացի այդ շատացել են ԱԹՍ-ների միջոցով կատարվող մաքսանենգության դեպքերը»,- ասաց նա:

Սահմանային շետում տեսալուսանկարահանող և անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար որոշակի սահմանափակումներ կիրառելու նպատակով ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա ԱԱԾ-ն մշակել է այս նախագիծը: Նախագծով առաջարկվում է սահմանային շերտ մուտք գործած անձանց արգելել առանց համապատասխան թույլտվության սահմանային շերտում օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը,  սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները, արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերը, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:

Իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծով սահմանվել են սահմանային շերտ մուտք գործելու կարգը, ինչպես նաև սահմանային շերտ մուտք գործած անձանց վրա տարածվող սահմանափակումները: Սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաեւ բնակվելու կամ գրանցվելու կանոնները խախտելը առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի 100-պատիկի չափով՝ ներկայիս գործող 30-պատիկի փոխարեն:

«Առաջարկվող նոր սահմանափակումները կիրառվելու են բացառապես պետական սահմանի սահմանային շերտում, իսկ Սյունիքի մարզի նոր ձևավորվող պետական սահմանի 520 կմ հատվածով կկիրառվեն այն ժամանակ, երբ հստակ կսահմանվի սահմանային շերտը և այնտեղ կտեղադրվեն պետական սահմանի սահմանանշաններ»,- ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]