Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՅԴ երեք անդամ որպես վկաներ հրավիրվել են Երևանի քննչական վարչություն

ՀՅԴ երեք անդամ որպես վկաներ հրավիրվել են Երևանի քննչական վարչություն

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հեղափոխական դաշնակցության անդամներ Գեղամ Մանուկյանը, Գերասիմ Վարդանյանը և Արծվիկ Մինասյանը հրավիրվել են Երևան քաղաքի քննչական վարչություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

«Գեղամ Մանուկյանը, Գերասիմ Վարդանյանը և Արծվիկ Մինասյանը որպես վկաներ կանչվել են Երևանի քննչական վարչություն»,- նշեց Թադևոսյանը:

Ապրիլի 29-ին Գեղամ Մանուկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր, որ իրենց քննչական վարչություն են կանչել 15:30-ին: Գրառմանը կից նա նաև հրապարակել է իրեն ուղարկված ծանուցագիրը:

Ծանուցագրում նշված է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174.1, 174.3-րդ, 174.4-րդ, 174.5-րդ և 174.6-րդ հոդվածներով սահմանված կարգի՝ 2021 թվականի ապրիլի 22-ին, ժամը 20-ի սահմաններում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ խափանող անձին դիմադրություն ցույց տալու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական գործով Մանուկյանը կանչվել է անմիջականորեն առաջացած կասկածանքի շուրջ որպես վկա հարցաքննության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]