Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մահաթմա Գանդիի արձանի պղծման վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Մահաթմա Գանդիի արձանի պղծման վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են 
նախապատրաստվում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրված Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, քաղաքական գործիչ Մահաթմա Գանդիի հուշարձանի պղծման վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Դեպքի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները ստուգվել են: Արձանն ու պատվանդանը վնասված են: Այս պահին Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- նշեցին ոստիկանությունից:

Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու որոշումը Երևան քաղաքի ավագանին կայացրել էր 2020 թվականի ապրիլի 28-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]