Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ազատ ոճային երկու ըմբիշ կմասնակցի ՕԽ վարկանիշային մրցաշարին

Ազատ ոճային երկու ըմբիշ կմասնակցի ՕԽ վարկանիշային մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին կմասնակցի երկու մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Տոկիո-2020-ի համար վերջին վարկանիշային մրցմանը ազատ ոճայիններից կմասնակցեն 74 կգ քաշային Արման Անդրեասյանը և 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև հունահռոմեական ոճի ըմբիշների կազմը` Արմեն Մելիքյան (60 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Արթուր Շահինյան (87 կգ) և գերծանր քաշային կարգի Դավիթ Օվասապյան:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020:

Հայաստանը մինչ այս ունի 6 օլիմպիական ուղեգիր. մարմնամարզիկ Արթուր Դավթյան, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյան, Կարապետ Չալյան, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյան, Վազգեն Թևանյան, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]