Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարմնարզիկները հավաքական թիմի հաջող արդյունքների կապում են մարզիչների գրագետ աշխատանքի հետ  

Մարմնարզիկները հավաքական թիմի հաջող արդյունքների կապում են մարզիչների 
գրագետ աշխատանքի հետ

 

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնարզության հավաքակնաի անդամները ընտրանու հաջողությունները կապում են մարզիկներ գրագետ աշխատանքի հետ:

«Շատ ուրախ ենք և հպարտ, որ ապրիլի 24-ին ոսկե մեդալ նվաճեցինք: Ուրիշ զգացողություն է, երբ մրցաշարերում` ապրիլի 24-ին Հայաստանի օրհներգն է հնչում: Ինձ մոտ հաջող ստացվեց նժույգ թափերը: Մենք շատ շնորհակալ ենք մեր մարզիչներից: Իսկ հենացատկերի վարժությունում ինձ մոտ պարզապես չստացվեց»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ընթացքում ասաց Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը:

Հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանի խոսքով` վիրատահությունից հետո Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքն առավելագույնն է, որ կարող էր անել: «Մենք էլ շնորհակալ ենք մեր մարզիչներին, քանի որ նրանց շնորհիվ է, որ արդյուքների ենք հասնում: Մենք փորձեցինք անել այն ամենը, ինչ հնարավոր էր:  Վարժությունս բարդ չէր, դրա համար 4-րդ հորիզոնականը զբաղեցրեցի: Ուսի շրջանում ցավեր ունեմ, դա անցնի, արդեն վարժությունս կբարդացնեմ»,-ասաց նա:

 Ընտրանու նոր անդամ Գագիկ Խաչիկյանի խոսքով՝ սա առաջին անգամ էր, որ ինքը մասնակցում էր Եվրոպայի մեծահասակների առաջնությանը: «Կատարած վարժությունիցս գոհ չեմ, քանի որ լարված էի: Սակայն հաջորդ անգամ` սխալներս շտկելուց հետո առավել հաջող հանդես կգամ»,-ասաց նա:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր նժույգ թափերի վարժությունում: Նժույգ թափեր վարժության եզրափակիչում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը:

Արթուր Դավթյանը այս վարժությունում ստացավ 14.266 միավոր և դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն: Այս վարժությունում արծաթե մեդալակիր դարձավ Ռուսաստանից Նիկտա Նագորնին, ով հավաքեց 14.266 միավոր, իսկ եռյակը եզրափակեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջո Ֆրասերը` 14.066 միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]