Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

Արցախի ԱԻՊԾ-ն հանդես է եկել խաղաղապահների մեքենայի պայթյունի մասին նոր հայտարարությամբ. /ԼՐԱՑՎԱԾ/

Արցախի ԱԻՊԾ-ն հանդես է եկել խաղաղապահների մեքենայի պայթյունի մասին նոր 
հայտարարությամբ. /ԼՐԱՑՎԱԾ/

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հանդես է եկել նոր հայտարարությամբ՝ պարզաբանելով ռուս խաղաղապահների տեղափոխող մեքենայի պայթյունի մասին ավելի վաղ ծառայության մամուլի խոսնակի հայտնած տեղեկատվությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ծառայության ֆեյսբուքի էջը, ԱԻՊԾ-ն պատահարի մասին ծանոթացել է հայկական մամուլից, ու դրա մասին այլ ինֆորմացիայի չի տիրապետում։ «Լուրի հավաստիությունը ճշտելու համար կարող եք դիմել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորակազմի լրատվական ծառայությանը»,-նշել են ԱԻՊԾ-ից: 

Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանն ասել էր, որ ավտոմեքենան պայթել է հակատանկային ականի վրա։ «Վիրավորվել է 2 զինվորական։ Այս պահին վերջիններս բժշկական կենտրոնում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում», - նշել էր Թադևոսյանը:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]