Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արոնյանը New In Chess Classic-ի առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչում է  

Արոնյանը New In Chess Classic-ի առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչում է

 

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս է եկել New In Chess Classic-ի առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանը այս մրցաշարի քառորդ եզրափակիչում կմրցի ԱՄՆ-ից Ուեսլի Սոյի հետ: Հաղթելու դեպքում Արոնյանը կմրցի Կալրսեն-Մամեդյարով զույգի հաղթողի հետ:

New In Chess Classic-ին ընդհանուր առմամբ մասնակցում են 16 շախմատիստներ: Այն համարվում է Champions Chess Tour-ի հերթական մրցաշարը: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար, որից հաղթողին կտրամադրվի 30 հազարը:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից:  Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]