1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ծաղիկներից՝ մոմեր ու բացիկներ. Ծիծեռնակաբերդում հավաքված ծաղիկները երկրորդ կյանք կստանան

Ծաղիկներից՝ մոմեր ու բացիկներ. Ծիծեռնակաբերդում հավաքված ծաղիկները երկրորդ 
կյանք կստանան

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները եզրափակվեցին ավանդական ծաղկահավաքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անմար կրակի մոտ խոնարհված ծաղիկներն արդեն տարիներ շարունակ վերամշակվում են և ոչ թե այրվում, ինչպես արվում էր ավելի քան 10 տարի առաջ:

Միջոցառման ընթացքում բոլոր ծաղիկները հավաքվում են և տեղափոխվում հուշարձանի հետնամաս, առանձնացվում են ցողունն ու թերթիկները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի ատենապետ-վաշտապետ  Սարօ Թաթյոսն ասաց, որ վերամշակված ծաղիկներից պատրաստելու են մոմեր, թղթեր ու բացիկներ:

«Ինչպես արդեն մի քանի տարի է արվում, մենք այս տարի նույնպես որոշեցինք շարունակել այդ ավանդույթը և ծաղիկները վերամշակել: Սպիտակ մեծ կտորի վրա հավաքում ենք ծաղկի թերթիկները, այնուհետև տանում ենք մեր կենտրոն, դնում այնտեղ և մոտ 2 ամիս թողնում, որպեսզի բնական ճանապարհով չորանա: Այդ ամենից հետո դրանք կվերամշակվեն ու կդառնան թուղթ կամ մոմ: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ պատրաստված մոմերն ու բացիկներն ուղարկելու ենք ՀՀ-ում գտնվող տարբեր դեսպանատներ, այլ երկրների Արտաքին գործերի նախարարություններ: Մոմերի վրա գրում ենք դրանց պատմությունը, թե ինչից են պատրաստված»,- նշեց Սարօն:

Նրա խոսքով՝ ընդհանրապես ծաղկահավաքին լինում է մինչև 3 000 հոգի, սակայն կորոնավիրուսի պատճառով ընթացիկ տարում որոշել էին, որ միայն ՀԲԸՄ սկաուտական խումբը պետք է աներ: Սարօն շեշտեց, որ չնայած այդ ամենին, որոշ անհատներ մոտենում են և իրենց օգնությունն առաջարկում:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]