Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Խաղաղապահների ուղեկցությամբ հայ ուխտավորներն այցելել են Ամարասի վանք

Խաղաղապահների ուղեկցությամբ հայ ուխտավորներն այցելել են Ամարասի վանք

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողները նախօրեին ապահովել են հերթական ուխտավորների 75-հոգիանոց խմբի այցը դեպի Ամարաս քրիստոնեական վանք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Այդ անձինք Ամարաս էին ժամանել Ստեփանակերտ քաղաքից և վանքի հարակից բնակավայրերից:

«Առանց ռուսաստանցի խաղաղապահների մարդիկ կարող են գալ այստեղ, սակայն դա անվտանգ չէ: Խաղաղապահները միայն հանգստությունն ու խաղաղությունը չեն ապահովում, նրանք ապրում են մեզ հետ, մարդկանց էլ հնարավորություն են տալիս հասկանալու, որ կյանքը նորից կսկսի ծաղկել»,- նշել է Ամարասի վանահայր Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը:

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախում խաղաղ կյանքի վերականգնմանը: Հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման արդյունքում, մարտական գործողությունների ավարտից հետո, Ամարասի վաղ միջնադարյան վանքը հայտնվել է կողմերի սահմանազատման գծին շատ մոտ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am