Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՓՄՁ առցանց վարկավորումը հասանելի է Կոնվերս Բանկի կայքում

ՓՄՁ առցանց վարկավորումը հասանելի է Կոնվերս Բանկի կայքում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնվերս Բանկը  հայտարարում է փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորման առցանց հարթակի՝ https://sme.conversebank.am/  գործարկման մասին: Հարթակի գործարկումը ՓՄՁ հաճախորդներին համապարփակ բանկային եւ խորհրդատվական   ծառայություններով ապահովելուն ուղղված հերթական քայլն է:

Նախորդ տարի ՝ գնահատելով բանկի հաճախորդ ձեռնարկատերերի պահանջները՝ Կոնվերս Բանկը հիմնեց Հայաստանում առանձին ՓՄՁ ֆինանսավորման կենտրոնը, որտեղ ձեռնարկատերերը ոչ միայն կարող են օգտվել համապարփակ բանկային ծառայություններից, այլեւ ստանալ բիզնեսի հիմնադրման եւ զարգացման համար անհրաժեշտ խորհրդատվություն:

Այս քայլով՝ ՓՄՁ վարկավորման առցանց հարթակի գործարկմամբ, Կոնվերս Բանկը տնտեսվարողներին է առաջարկում վարկավորման հայտ լրացնել՝ խնայելով ժամանակը, առանց Բանկ այցելելու, կատարելով մի քանի պարզ գործողություն վերը նշված հղումով:

Այս պահին հարթակում հասանելի է նաեւ Կոնվերս Բանկի Converse-Fast  պրոդուկտի շրջանակում  ամբողջական վարկավորման գործընթացը:  Հասանելի վարկատեսակների ցանկն առաջիկայում կընդլայնվի:

Կոնվերս Բանկի նոր առաջարկները ՓՄՁ հաճախորդներին լինելու են շարունակական: Առաջիկայում եւս Բանկը հանդես է գալու տնտեսվարողներին աջակցության նոր նախագծերով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]