Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1915 թ. ապրիլի 27-ին ծնվել է Հովհաննես Շիրազը՝ հայ մեծանուն բանաստեղծ։ Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1975, «Համամարդկային» բանաստեղծությունների ժողովածուի համար)։

-1749 թ. ապրիլի 27-ին մահացել է Մխիթար Սեբաստացին՝ հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր։ Մխիթար Սեբաստացու անվամբ է կոչվում Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։

-1927 թ. ապրիլի 27-ին մահացել է Համո Բեկնազարյանը՝ հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան։ «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935)։ 1914-ից նկարահանվել է կինոյում՝ հանդես գալով ավելի քան 70 ֆիլմում։ Դասվել է ռուսական համր կինոյի աստղերի շարքը։ Կինոօպերատոր Գարուշ Բեկնազարյանի եղբայրն է։

-1791 թ. ապրիլի 27-ին ծնվել է Սեմյուել Մորզեն՝ ամերիկացի նկարիչ եւ հեռագրության բնագավառի գյուտարար։ Նյու Յորքի նկարի ազգային ակադեմիայի հիմնադիրներից է եւ առաջին նախագահը։ 1837 թ. հայտնագործել է էլեկտրամագնիսական հեռագրական ապարատը, իսկ 1838-ին՝ այդ ապարատի համար մինչեւ այժմ կիրառվող հեռագրական կոդը, որը կոչվում է Մորզեի կոդ։

-1908 թ. ապրիլի 27-ին Լոնդոնում մեկնարկեցին չորրորդ Ամառային օլիմպիական խաղերը։

-1909 թ. ապրիլի 27-ին գահընկեց եղավ Աբդուլ Համիդ Բ-ն՝ Օսմանյան կայսրության սուլթան, ով 1894-96 թթ. կազմակերպած հայկական կոտորածների համար արեւմտյան մամուլում ստացել է «Կարմիր սուլթան» մականունը։

-1992 թ. ապրիլի 27-ին Հայաստանը դառնում է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ երկիր:

-1912 թ. ապրիլի 27-ին ծնվել է Էդգար Տեր-Ղազարյանը՝ հայ խորհրդային քիմիկոս-տեխնոլոգ, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1960), Ղ. Գ. Տեր-Ղազարյանի որդին։

 

Հիշարժան փաստեր

-Հազիվ թե մեզ մոտ որեւէ մեկը ուղտին գեղեցիկ անվաներ: Այնինչ, Արաբական Միացյալ Էմիրություններում ուղտերը գեղեցիկ կենդանիներ են համարվում: Ամեն տարի հազարավոր մարդիկ են ներկա գտնվում Ալ-Դաֆրային` ուղտերի փառատոնին: Փառատոնի մեխը ուղտերի գեղեցկության մրցույթն է: Մրցույթին մասնակցում է մոտ 25,000 ուղտ: Այս մրցույթը գրավում է տարածաշրջանի արքաների եւ շեյխերի ուշադրությունը: Հաղթած ուղտերը վաճառվում են միլիոնավոր դոլարներով:

-Կան երկսապատ եւ մեկսապատ ուղտերի խառնուրդներ: Նրանք հատուկ են խաչասերված, որպեսզի մասնակցեն ուղտերի ըմբշամարտին։ Այս ուղտերի տեսակները չափազանց ուժեղ են եւ կարող են տապալել անգամ գետաձիու։ Նրանց տարբեր տարօրինակ անուններով են կոչում:

-Ուղտի կաթը շատ սննդարար է: Նրա մեջ 10 անգամ ավելի շատ երկաթ կա եւ երեք անգամ ավելի շատ վիտամին C, քան կովի կաթի մեջ: Աշխարհի տարբեր երկրներում ինչպես հարուստները, այնպես էլ աղքատները ուղտի կաթը խմում են: Աբու Դաբիում գտնվող Ռից-Կառլտոն ընկերությունը սպառողներին ուղտի կաթով կաթնային շեյքեր է հրամցնում: Դրանք շատ են օգտագործվում մահմեդականների կողմից Ռամադանի ժամանակ, քանզի շատ սննդարար են:

-Արեւելյան Ասիայում բնակվող վայրի երկսապատավորները վայրի ուղտերի միակ տեսակն են ողջ աշխարհում: Ավստրալիայում կան բազում միասապատ ուղտեր, սակայն դրանք վայրի չեն համարվում:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]