Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մարտունին ու Եղեգնաձորը կունենան նոր բուժհաստատություններ. նախատեսված են մեծածավալ աշխատանքներ

Մարտունին ու Եղեգնաձորը կունենան նոր բուժհաստատություններ. նախատեսված են 
մեծածավալ աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առողջապահական համակարգի համաչափ զարգացման խնդիրը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության և ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Երվանդ Էլիբեկյանը նշեց, որ այդ նպատակով նախարարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում մարզային և Երևանի բժշկական հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացման, ենթակառուցվածքների բարելավման, սարքավորումներով հագեցվածության ուղղությամբ:

«Վերջիn երկու տարիների ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել այդ ուղղությամբ: Նախորդ տարի հուլիսին սկսվեցin «Մարտունի» ԲԿ-ի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն 2023 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին: Սեպտեմբերին արդեն շենքն ամբողջությամբ շահագործման կհանձնվի 55 մահճակալով: Այն կլինի ամբողջովին կահավորված և արդիականացված բժշկական կենտրոն»,- ասաց Երվանդ Էլիբեկյանը: Ներկայում շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են: Շենքը լինելու է մեկ հարկանի՝ մոտ 4 800 քմ մակերեսով: Բժշկական կենտրոնը մատուցելու է երկրորդական մակարդակի հիվանդանոցային ծառայություններ, որոնց մեջ ներառվելու են պոլիկլինիական, լաբորատոր ախտորոշիչ, ինչպես մեծահասակների, այնպես էլ մանկական թերապևտիկ, վիրաբուժական, ինֆեկցիոն ծառայություններ:

«Սա ամբողջովին նոր կառուցվող բուժհաստատություն է: Նման բուժհաստատություն կառուցվելու է նաև Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում: Այս ուղղությամբ ասեմ, որ գտնվում ենք մրցութային փուլում: Մոտ մեկ ու կես ամսվա ընթացքում կամփոփենք մրցութային փաստաթղերը: Հուսով եմ, հուլիսին կսկսենք շինարարական աշխատանքները: Բնակչության թվով պայմանավորված հզորությունն այստեղ փոքր-ին պակաս է լինելու: Բուժհաստատությունը նախատեսված է 35 մահճակալի համար: Այստեղ նույնպես լինելու են դիագնոստիկ, ախտորոշիչ, վիրաբուժական բլոգներ, կլինի նաև մանկաբարձագինեկոլոգիական ծառայություն»,- ասաց Երվանդ Էլիբեկյանը: Այս ուղղությամբ աշխատանքները նախատեսված են ավարտել 2023 թվականի: Երվանդ Էլիբեկյանն ընդգծեց, որ այս երկու բուժհաստատություններն ունենալու  են ուղղաթիռի վայրէջքի կայաններ և անհրաժեշտության դեպքում այս ծառայություններն էլ կարող են հասանելի դառնալ:

Անցած տարվանից հանրապետությունում մեծածավալ աշխատանքներ են սկսվել՝ ուղղված ինչպես Երևանի, այնպես էլ մարզային բժշկական հաստատությունների արդիականացմանը: Նախորդ տարի սկսվել են 12 բժշկական հաստատությունների նախագծանախահաշվարկային աշխատանքները: Նրանցից երկուսը Երևանում են. մեկը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցն է, մյուսը՝ Հոգեկան առողջության պահպանման կենտրոնը: Երկուսի դեպքում էլ կան ինչպես կառուցման, այնպես հիմնանորոգման հատվածներ:

Մոտ ժամանականերս կհայտարարվի Սիսիանի բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքների մրցույթը: Այն լինելու է մոտ 40 մահճակալային հզորությամբ:

Առաջիկայում կսկսվեն Թալինի, Ծաղկահովտի, Չարենցացավանի բժշկական կենտրոնների վերակառուցման և շինարարության աշխատանքները: Երվանդ Էլիբեկյանը նկատեց, որ Ծաղկահովտում լինելու է նոր կառույց: Նաև պայմանագրային փուլում են Մասիսի բժշկական կենտրոնի շինարարության աշխատանքները, որոնք մոտ ժամանակներս կմեկնարկեն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]