Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Մայիս

Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել

Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են 
անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին նվիրված հուշարձանի առջև ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Լիոնում ՀՀ հյուպատոսությունից:

«Նույն օրը, ի հիշատակ Ցեղասպանության զոհերի, Լիոնի Սուրբ Հակոբ Մայր եկեղեցում մատուցվել է պատարագ՝ Հայ Կաթողիկե և Ավետարանչական եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ներկա է եղել նաև Լիոնի արքեպիսկոպոսը: Ոգեկոչման միջոցառմանը մասնակցել են Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն, Լիոն Մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարը, ՕՌԱ (Ontario/Rhone-Alpes) շրջանի պրեֆեկտ Պասկալ Մալհոսը, ՕՌԱ շրջանի նախագահի ներկայացուցիչ Պիեր Բերան, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի /CCAF-Centre/ կենտրոնական շրջանի համանախագահներ Ժանին Պալուլյանը և Րաֆֆի Տանզիլին, Լիոնի նախկին քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչ Լևոն Դավթյանը»,- նշում են Լիոնում ՀՀ հյուպատոսությունից:

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի ՕՌԱ շրջանի Վալանս, Բուր-լե-Վալանս, Գրենոբլ, Սենթ Էթիեն, Վիեն, Սեն Շամոն, Դեսին, Վիլյորբան, Վո-ան-Վլեն, Մեյզիո, Բրոն, Ռոման, Մոնբրիզոն և մի շարք այլ քաղաքներում նույնպես իրականացվել են ոգեկոչման միջոցառումներ՝ համապատատասխան պետական և քաղաքային իշխանությունների և տեղի հայհամայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ:




Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ