Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էնթոնի Հոփքինսը՝ լավագույն դերասան, Ֆրենսիս Մակդորմանդը՝ լավագույն դերասանուհի. կայացել է «Օսկար» մրցանակաբաշխությունը

Էնթոնի Հոփքինսը՝ լավագույն դերասան, Ֆրենսիս Մակդորմանդը՝ լավագույն 
դերասանուհի. կայացել է «Օսկար» մրցանակաբաշխությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օսկար» մրցանակաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակը հանձնվել է Ֆրենսիս Մակդորմանդին («Քոչվորների երկիրը» ֆիլում կատարած դերի համար), իսկ «Լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար»-ի է արժանացել Էնթոնի Հոփքինսը («Հայրը» ֆիլմում կատարած դերի համար):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Օսկար»  93-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը ԱՄՆ-ում: Այն հեռարձակվել  Առաջին ալիքի ուղիղ եթերում:

«Լավագույն ֆիլմ անվանակարգում»  «Օսկարի» է արժանացել «Քոչվորների երկիրը», որն այն ամերիկացիների մասին է, որոնք 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ կորցրել են իրենց տները և ստիպված են ճամփորդել երկրի տարածքով։ Ֆրենսիս Մակդորմանդին «Օսկար» է տրվել հենց այդ ֆիլմում  կերտած դերի համար:

Իսկ Էնթոնի Հոփքինսը արձանիկին է արժանացել «Հայրը» ֆիլմի համար: 83 ամյա Հոփքինսը դարձել է ամենատարեց դերասանը, որն արժանանում է հեղինակավոր «Օսկար»-ի:

Լավագույն ռեժիսոր է համարվել Քլոյա Չժաոն «Քոչվորների երկիրը»-ը ֆիլմի համար:

«Լավագույն երգ» անվանակարգում հաղթել է «Պայքար քեզ համար» (Հուդան և Սև Մեսիան):

«Լավագույն երաժշտական ձևավորում» անվանակարգում մրցանակը տրվել է «Հոգի» անիմացիոն ֆիլմին, որը նաև լավագույն անիմացիոն ֆիլմ է համարվել:

«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում «Օսկար»-ը տրվել է «Մանկ» ֆիլմին: Այն մրցանակի է արժանացել նաև «Լավագույն բեմադրող նկարիչ» անվանակարգում:

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է համարվել Յուն Յո Ջոնը՝ «Մինարի» ֆիլմում դերակատարման համար:

Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Դենիել Կալույան «Հուդան և սև մեսիան» կինոնկարի համար:

Լավագույն վավերագրական ֆիլմ է համարվել «Իմ ութոտնուկ ուսուցիչը»:

«Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Կոլետտ»-ը:

Լավագույն արտասահմանյան ֆիլմ է ճանաչվել «Եվս մեկը»:

«Լավագույն սցենար»  անվանակարգում հաղթել է «Խոստումնալից աղջիկը», իսկ «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում մրցանակը շնորհվել է «Հայրը» կինոնկարին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]