Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոչ մի ավանտյուրայի չենք գնալու և չենք խոչընդոտելու արտահերթ ընտրությունների անցկացմանը. Մարուքյան

Ոչ մի ավանտյուրայի չենք գնալու և չենք խոչընդոտելու արտահերթ ընտրությունների անցկացմանը. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչ մի ավանտյուրայի չենք գնալու և չենք խոչընդոտելու արտահերթ ընտրությունների անցկացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Վարչապետը հրաժարական տվեց, և առավոտից սկսվեցին ճնշումներ, հայտարարություններ, կոչեր եղան՝ վատ հռետորաբանությամբ, որ եթե ընդդիմությունը թեկնածու չառաջադրի և չկանխի այս ընտրությունները, դավաճան և ազգադավ են: Մենք պայմանավորվել ենք, որ արտահերթ ընտրություններ պետք է լինեն, խոսք ենք տվել, որ չենք խոչընդոտելու, որ լինեն ընտրություններ: Ինչի՞ համար են այս կոչերը՝ երբ իշխանությունը հայտարարեց, որ ընտրություններ չեն լինելու, ասացին՝ վախեցան, երբ ասացին՝ լինելու են, օրը նշանակվեց, ասում են՝ ընտրություններ պետք չեն: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել՝ մեզ վրա ոչ մի ճնշում չի աշխատելու և ոչ մի ավանտյուրայի մենք չենք գնալու, հետևաբար որևէ մեկի թեկնածությունը չենք պաշտպանելու և չենք առաջադրելու թեկնածու, որպեսզի երկրում տեղի ունենան արտահերթ ընտրություններ և երկրում տիրի համերաշխություն, կարողանանք հաղթահարել ճգնաժամը»,- ասաց Մարուքյանը:

Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ին հայտարարել է հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին։ Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն այն պարագայում, երբ վարչապետը հրաժարական է տալիս, և խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում: Սրանից հետո Ազգային ժողովը իրավունքի ուժող համարվում է արձակված, և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]