Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սերժանտ Աշոտ Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով

Սերժանտ Աշոտ Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով

ԳՅՈՒՄՐԻ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայրենիքը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանով՝  Արցախի Հանրապետության N զորամասի զինծառայող  սերժանտ Աշոտ Էդվարդի Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, շքանշանը հերոսի ծննդավայրում՝ Ջրառատում,  սերժանտի ընտանիքին է փոխանցել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։

«Ապրելն հիմա ավելի դժվար է, քանզի գիտակցում ենք, որ հերոսներ ենք կորցրել, որոնք պետք է ապրեին, պետք է շենացնեին մեր երկիրը, պետք է ամուսնանային, երեխաներ ունենային, բայց, ցավոք, պատերազմը բոլոր ժամանակներում շատ բարդ բան է, պատերազմն առանց կորուստների չի լինում։ Շնորհակալություն ձեզ, դուք Աշոտի նման հերոս եք դաստիարակել։ Մարտական ընկերներն են նրա հերոսությունների մասին պատմում, թե ինչպես են մարտնչել, բայց, ցավոք, նա անմահացել է հանուն հայրենիքի։ Մենք հպարտ ենք բոլոր մեր ընկած զինվորներով և պարտավոր ենք ապրելու, ապրելու և շենացնելու մեր երկիրը, քանզի նրանք հանուն այս երկրի չխնայեցին ամենաթանկը»,- նշեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։

Աշոտ Պետրոսյանն անմահացել է Հադրութում։

Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]