Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շիրակի մարզը միացավ «10 մլն ծառ» նախաձեռնությանը

Շիրակի մարզը միացավ «10 մլն ծառ» նախաձեռնությանը

ԳՅՈՒՄՐԻ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ի համապետական ծառատունկին Շիրակի մարզպետարանի աշխատակազմը ծառատունկ իրականացրեց Գյումրու անտառպետության Կապսի տեղամասում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծառատունկին միացել են նաև ՀՀ առողջապահության նախարարության, մարզի ուժային կառույցների, տեսչական մարմինների աշխատակիցները։

7 հա տարածքի վրա տնկվել է 21 հազար ծառ, իսկ մարզի համայնքներին ու նրանց ենթակայության կառույցներին հատկացվել է առանձին 10 հազար տնկի։

«Շիրակի մարզում համապետական ծառատունկին միացել են բոլոր համայնքներն ու նրանց ենթակայության կոլեկտիվները, տարբեր այլ կառույցներ ու անհատներ։ Ծառատունկը նոր կյանքի ու մեր ապագայի խորհուրդն է կրում։ Մեր երկիրը, բնությունը սիրելով՝ կկարողանանք առաջ շարժվել։ Այսպիսի նախաձեռնություններով մենք ոչ միայն կնպաստենք շրջակա միջավայրի պահպանությանը, այլև մարդկանց մեջ ապագայի հանդեպ նոր հույս կարթնացնենք»,- լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Մարզպետը կարևորեց նաև ծառերի հետագա պահպանությունը՝ հորդորելով հետևել դրանց ու խնամել տնկիները:

Շիրակի մարզի դատախազ  Գուրգեն Գևորգյանն էլ, կարևորելով ծառատունկը, վստահեցրեց՝ հետևողական  են լինելու տնկիների պահպանման հարցում: «Ողջունելի է այս նախաձեռնությունը, և մենք ևս հոգ ենք տանում շրջակա միջավայրի պահպանության գործում ու սրանով ցանկանում ենք մեր լուման ունենալ կանաչ տարածքների ավելացմանը»,- նկատեց նա:

Նույն օրը Շիրակի մարզային ու Գյումրու քաղաքային իշխանությունները, Գյումրիում ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովի, հյուպատոսարանի և Գյումրիում ՌԴ գիտության և մշակույթի կենտրոնի աշխատակիցների հետ ծառատունկի մասնակցեցին հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշ հանդիսացող Կուրսկի հրապարակում։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]