Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հետ սահմանի Սյունիքի հատվածում փոխհրաձգության մասին տեղեկությունը

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հետ սահմանի Սյունիքի հատվածում փոխհրաձգության 
մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ հերքել է տեղեկությունն այն մասին, որ ապրիլի 25-ին, կեսգիշերն անց, իբր, փոխհրաձգություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանակից որոշ հատվածներում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից

«Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տեղեկություններ են շրջանառում, թե ապրիլի 25-ին, կեսգիշերն անց, իբր, փոխհրաձգություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանակից որոշ հատվածներում:

Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես նախորդ ողջ օրվա ընթացքում, այնպես էլ գիշերը հրադադարի խախտում չի արձանագրվել»,- ասվում է հայտարարության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը նաև կոչ է արել ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս` կեղծ տեղեկություններ տարածելուց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]